Արցախի թեմայով խոսելուց հրաժարվող և ասֆալտատրանսպորտային լոլոներով քարոզարշավ անող իշխանականները Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո շտապելու են իրենց ստացած ձայները ներկայացնել որպես Արցախի հարցում իրենց քաղաքականությանը հավանություն տալու քվեներ (եթե, իհարկե այդ ձայները շատ լինեն):
Ժողովուրդ ջան, թարգեք ամեն առիթով «համահարթեցնել» Նիկոլի, Սերժի ու Ռոբերտի պատասխանատվությունը կամ էլ անկեղծ ասեք, որ ձեր նպատակը քաղաքական այսօրվա ստատուս-քվոյի պահպանումն է:
Եթե վերջին հանրահավաքից հանենք կազմակերպիչների հետ փոխկապակցված անձանց, ապա կստացվի մոտ 8 հազար գիտակից, հայրենասեր և քաղաքականապես ակտիվ քաղաքացիների մեծ խումբ։
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրություններում պայքարը թևակոխում է վճռական փուլ: Այս ընտրությունները հետաքրքրական են նաև նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը ուղղակիորեն չեն մտել ընտրապայքարի մեջ...
Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։ Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։
Երևանցիներ ջան, մեր ամոթն է, մեր խայտառակությունն է, որ Արցախը ծախած, Հայկական պետականությունը ոչնչացնող ՔՊ-ական թրքահպատակ խաժամուժը նորից մասնակցում է ընտրությունների ու Ավինյան Տիկոն էլ ուզում է հայոց մայրաքաղաք Երևանի քաղաքապետը դառնալ:
Հայաստանի երկու տարբեր՝ ներհանրային և ներիշխանական մակարդակներում, իրարից անկախ և զրո փոխկապակցմամբ, ընթանում է մեկ և նույնական՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» կամ «ով էշ՝ մենք փալան» պրոցեսը:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։