Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Միայն հիմարը կարող է բոյկոտել հայաստանակենտրոն նախագծերը

Միայն հիմարը կարող է բոյկոտել հայաստանակենտրոն նախագծերը
05.08.2024 | 10:24

Շատերին կթվա, որ այս թիրախային գրառումը շատ կոպիտ է, բայց ի՞նչ են արդյոք այն տեկտոնական ցնցումները, որոնց մեջ մենք հայտնվել և ընթանում ենք առնվազն 4 տարի, այդ թվում՝ լրատվամիջոցների անպատասխանատվության պատճառով։

Ազգային լրատվությունը պետք է լինի ազգային խիղճն ու բարոյականությունը և օժտված լինի ամենայն պատասխանատվությամբ։

Սակայն ի՞նչ ենք տեսնում այս ճգնաժամային անդունդում. առանց պատասխանատվության ու կարմիր գծերի, գլադիատորական մարտերի սիրահարների խառնակույտ՝ սև և սպիտակ ճամբարների բաժանված։ Այդ «մասնագետներն» անսահման հաճույք են զգում, երբ նրանց սադրանքով գլադիատորական մարտերի են դուրս գալիս պատվախնդիր անձինք։

Չկա այսօր ազգային բուրժուազիա, հետևաբար, ինչպե՞ս կարող է լինել ազգային լրատվություն։

Մոտ 160 լրատվական աղբյուրների հետ եմ աշխատում, որպեսզի հավաքեմ մեծ տվյալներ զուտ հայկական արհեստական բանականության մշակման համար։

Ո՞ւմ են դրանք ծառայում, ովքե՞ր են դրանց իրական տերերը, որ այսպես առատորեն ֆինանսավորում են առողջ հասարակությունը քանդող ինստիտուտներին, որոնք գործում են ժամկետանց ու զզվեցնող մեթոդներով. պրիմիտիվ, սահմանափակ մարդկանց հետ երկարատև հարցազրույցներով։

Մտածե՞լ եք:

Սա ծաղր է այն ազգային լրատվության, որը մենք հիմնեցինք նախորդ դարի 90-ականների սկզբին շատ մեծ դժվարությամբ ու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ։

Պայթած ու վարկաբեկված լրատվամիջոցներ, որոնք մոլագարորեն առաջնորդվում են ոչ համայնքային՝ եսակենտրոն «քաղաքացիական» առաջնահերթություններով։

Ինչ ուզում եք մտածեք, միայն հիմարը կամ այլասերված գործակալը կարող է թաքցնել՝ բոյկոտել ապագայակերտ հայաստանակենտրոն նախագծերը։ Դա նույնն էր, եթե միջնադարում արգելափակեին վառոդի մշակմանն ուղղված ջանքերը, երբ քոչվորները մեզ սարսափեցնում էին չինացիներից գողացած գյուտով։

Իսկ մենք հիմա ականատես ենք այդ փաստին, երբ հազարավոր լրագրողներ ուղղակի բոյկոտում են մեր ջանքերը։

Ինչքա՞ն կարող ենք այստեղ-այնտեղ բացատրել, թե ինչով է զբաղվում Ազգային արագացման նախաձեռնությունը։

Իսկ ապագան լինելու է տեխնոլոգիական, երբ մեծ թվով մեքենայայական սարքերը և ռոբոտները լրացնելու են մարդկային ռեսուրները։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 4937

Մեկնաբանություններ