10.03.2013|
15:07
Հայտնի է, որ նստակյաց կենսակերպը հանգեցնում է ճարպակալման, և, որպես հետևանք` նաև շաքարախտի, բարձր ճնշման ու հոդերի վնասվածքների: Սակայն այժմ գիտնականները պնդում են, որ ֆիզիկական ակտիվության պակասն առանձին հիվանդություն է:
Մայքլ Ջոյները՝ Մայո կլինիկայից, հանգել է այն համոզման, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց ստիպել պարապել երկար ժամանակ, վնասում են իրենց առողջությանն անկախ քաշից: Մարմնում սկսվում են հատուկ գործընթացներ: Ֆիզիկական ճնշման արդյունքում սրտի աշխատանքը զգալիորեն արագանում է, ոսկորները թուլանում են, մկաններն այրվում են, նվազում է արյան ծավալն ու դիմացկունության ցուցանիշը: