03.03.2020|
01:08
Մեր ժողովուրդը հետաքրքիր պահվածք ունի արտակարգ իրավիճակներում։ Կորոնավիրուսի գրանցված առաջին դեպքից հետո հանրության մի հատված տագնապի, խուճապի մեջ է, մյուսները վախը սրտում պատկան մարմիներին են սթափության կոչեր անում, իսկ ամենաանհոգ շերտն իշխանությունն է։ Նրանց անհաղորդ կեցվածքից թվում է, թե աշխարհում մոլեգնող վարակը հեչ բան է, «ում շունն է, որ»։