31.03.2020|
00:32
Երեկ ԱԺ-ն, այսպես ասած, ժամկետանց նախագիծ էր քննարկում, որն այսօր արդեն հազիվ թե մեծ օգուտ տա։ Արտակարգ դրությամբ պայմանավորված` կառավարությունը որոշել է հատուկ միջոցով, «սարքով» տեղորոշել քաղաքացիներին, այսինքն բջջայինի քարտերի միջոցով պարզել, թե երկու և ավելի անձինք գտնվե՞լ են այն տարածքում, որտեղ համաճարակի վտանգ կա։ Համաճարակի պատճառով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության այս նախագիծը որքան անհասկանալի էր ընդդիմադիրներին, այնքան էլ իշխանության ներկայացուցիչների շրջանում էր հարցեր առաջացնում։