02.06.2020|
01:10
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի շուրջ մաքսանենգության փաստերի բարձրաձայնումից հետո իշխանության ու մասնավորապես վարչապետի լռությունը ինչ-որ կերպ հնարավոր էր հասկանալ, առավել ևս, որ հայտարարվեց, թե դրանցով զբաղվում են իրավապահները։ Սակայն մեկ անգամ ու առանց «շաղգամների» պիտի Փաշինյանը կանգներ, ուղիղ նայեր հասարակության աչքերին ու ասեր, որ ինքը ոչ մի առնչություն չունի այդ ամենի հետ, դրանք հորինված և սուտ տեղեկություններ են, այնինչ Փաշինյանը նախընտրեց «սար ու ձոր ընկնել» ու բազում հարցեր թողնել օդում։