ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ԱՆԶԳՈՒՅՇ ՎՐԻՊՈՒՄ

ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ԱՆԶԳՈՒՅՇ ՎՐԻՊՈՒՄ
08.11.2011 | 00:00

Օրեր առաջ ՀՀ oրենսդիր մարմնի քննարկմանն էին ներկայացվել կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Հիշեցնենք, որ, այս նախագծերի համաձայն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություններն ազատվում են գույքահարկից:
Աշխարհում ընդունված կարգ է, ու սրանում արտասովոր ոչինչ չկա: Անգամ իսլամական երկրներում հայ եկեղեցին օգտվում է նման արտոնությունից: Տարօրինակն այն է, որ հայրենի օրենսդիրները կառավարության առաջարկությունն ընդունեցին սվիններով: Նախագիծը, անշուշտ, նման վերաբերմունքի չէր արժանանա, եթե սկզբից ևեթ խնդիրը ճիշտ ներկայացվեր, ու չգործեր նախաձեռնությունը տապալելու, հայ եկեղեցին վարկաբեկելու միտումը:
Իսկ իրականում ի՞նչ էր տեղի ունեցել: Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ՀՀ կառավարությանը, ապա և խորհրդարանին ներկայացվել էր եկեղեցապատկան կալվածքների ցանկը, որպեսզի պետական կառույցներն ընդհանուր պատկերացում կազմեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գույքի մասին: ՈՒ քանի որ ներկայացված ցուցակը եղել է զուտ աշխատանքային և հանրությանը ներկայացնելու համար չնախատեսված, ապա Վեհափառը պետական երկու մարմիններին պաշտոնական ցանկ տրամադրելիս եկեղեցապատկան կառույցները ներկայացրել է այն անվանումներով, ինչպես դրանք գրանցված են պետական ռեգիստրում, այսինքն` սրճարան, ճաշարան, կինոթատրոն, առանձնատուն, մարզադաշտ և այլն: Իրողությունն այն է, որ Մայր Աթոռին փոխանցվելու պահից դրանք այլևս որպես սրճարան, կինոթատրոն ու ճաշարան չեն գործում, այլ վերածվել են մշակութային, կրթադաստիարակչական հիմնարկների, մասնավորապես, հայորդաց տների: Մինչդեռ, ընդգծում ենք, առայսօր այդ կառույցները պետռեգիստրում պահպանված են նախկին անվանումներով: Այս ամենին, անշուշտ, լավատեղյակ էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, սակայն խորհրդարանին ներկայացրեց հրապարակման համար չնախատեսված ցուցակը: Տեղի ունեցավ այն, ինչ և պետք էր սպասել. խորհրդարանում ստեղծվեց մի անհասկանալի խառնաշփոթ. ոչ միայն իրար էին խառնվել բանից անտեղյակ պատգամավորները, այլև հարմար առիթից օգտվեցին աղանդավոր պատգամավորներն ու հարձակման անցան հայոց եկեղեցու դեմ` մեղադրելով «սրճարանաճաշարանային օբյեկտներ» ունենալու մեջ:
Այստեղ են ասել` «Գողը որ տնից լինի, եզը երդիկից կհանեն»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ