ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 
  • Ֆուտբոլային համաշխարհային առաջնությունները դարձել են խաղամոլության բռնկումների առիթ

    Ֆուտբոլային համաշխարհային առաջնությունները դարձել են խաղամոլության բռնկումների առիթ

    20.06.2024| 12:12
    Օրերս մի անծանոթ կին էր զանգահարել, ով նախկինում նման հարցով դիմել էր ինձ, հերթական անգամ խնդրում էր, որ օգնեմ իրեն դատի տալու տոտալիզատորին, որը իմանալով, որ խաղամոլությամբ է տառապում, թույլատրել էր իր խաղային հաշվին կցել ամուսնու բանկային քարտը և մեծ գումարներ պարտվել (նախորդ անգամ մեկ գիշերվա ընթացքում պարտվել էր իր աղջկա գումարը` մոտ 6 մլն դրամ): Ցավոք, բացի նրան լսելուց, ոչնչով չկարողացա օգնել:
  • Խաչքար և  նզովյալ

    Խաչքար և նզովյալ

    20.06.2024| 09:27
    Քրիստոսի, խաչելության, հավատքի դեմ ըմբոստացած մեկն այսօր երեխաների առջև եղկելի հերձվածող դատողություններ է կատարել: Հավատքից հեռու շատերին դա կթվա որպես քաղաքական մի անհաջող, անպատկառ քայլ, բայց այստեղ կան բավականին շերտեր, որոնք պետք է վերհանել։
  • Թույլերին բաժին է հասնում այն, ինչ ստացվում է ուժեղների կոմպրոմիսի արդյունքում

    Թույլերին բաժին է հասնում այն, ինչ ստացվում է ուժեղների կոմպրոմիսի արդյունքում

    20.06.2024| 08:38
    Մենք իներցիայով շարունակում ենք մնալ թյուրիմացությունների խոր ծովի մեջ։
  • Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, իսկ ՀՀ վարչապետը ժողովրդի զգոնությունը թմրեցնում է ու բթացնում

    Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, իսկ ՀՀ վարչապետը ժողովրդի զգոնությունը թմրեցնում է ու բթացնում

    20.06.2024| 07:22
    ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ գուժում է, թե աշնանն Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա. «Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։
  • Լեգենդար товарищ Гюрджинян-ը ցանկանում է էկոոստիկան դառնալ

    Լեգենդար товарищ Гюрджинян-ը ցանկանում է էկոոստիկան դառնալ

    19.06.2024| 19:22
    Հայաստանում ընթացող իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեցին մի շարք «հռչակավոր» գործիչներ, օրինակ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի աթոռին բազմած, լեգենդար товарищ Гюрджинян-ը: Սակայն, ինչ էլ լինի, պետք է հիշել, որ վերջինս ապրում է Հայաստանում, մեր կողքին և շնչում է մեր շնչած օդը:
  • Ծննդյան օր

    Ծննդյան օր

    19.06.2024| 14:27
    Քամոտ սարի գլխին եմ, մանկությանս գագաթին։ Ծնվել եմ 1950 թ. հունիսի 19-ին։
  • Նիկոլիզմն արմատախիլ անե՛լն է խաչքարին արժանի

    Նիկոլիզմն արմատախիլ անե՛լն է խաչքարին արժանի

    19.06.2024| 13:17
    Այո՛, մեր նահատակները չեն զոհվել, մեր հերոս նախնիները չեն մաքառել, մեր ազգի պանծալիները չեն ստեղծագործել ու արարարել, որ «երեխաների վզերից խաչքարեր կախենք»: Ավելին, այդ սերունդներն են իրենց նախնիների հիշատակին ու հաղթանակներին խաչքարեր դրել՝ որպես հավերժ երախտիքի ու հիշատակի վկայություն...
  • Երբ գիտես՝ ոնց ապրել քո ակնթարթը

    Երբ գիտես՝ ոնց ապրել քո ակնթարթը

    19.06.2024| 12:41
    Ու եթե ամենաարժեքավոր բանը, որ կարող ես ստանալ քո գրպանում զնգզնգացող երկու հարյուր դրամի դիմաց, փողոցում նստած անծանոթ մուրացկան պառավի օրհնանքն ա, ուրեմն՝ դրա՛ համար ա, չէ՞, էդ երկու հարյուր դրամը, որը, բախտի բերմամբ, քո՛ գրպանում ա հայտնվել, ո՛չ թե ուրիշի։ Հա՛, բախտի բերմամբ, եթե անգամ դու աշխատել ես դա, որովհետև բոլորը չեն, որ աշխատում են ու ստանում, կամ բոլորը չեն, որ աշխատելու հնարավորություն ունեն։
  • Տեր լինել է պետք Հայրենիքին

    Տեր լինել է պետք Հայրենիքին

    19.06.2024| 12:28
    Հայրենիքի հզորացումը գալիս է ինձանից ու քեզանից, մեր կարգ ու կանոնից։ Կարգ ու կանոն է փողոցում աղբ չնետելը, բնությունը մաքուր պահելը, հարկ եղած դեպքում, օրվա մեջ տասը րոպե մի ձորակի, գետի ափի կամ ճամփեզրի մաքրման գործին տրամադրելը...
  •  Ժողովրդից հեռացած ու անվերջանալի ստերի մեջ թաթախված ոչ մի բռնապետ երկար չի ձգել

    Ժողովրդից հեռացած ու անվերջանալի ստերի մեջ թաթախված ոչ մի բռնապետ երկար չի ձգել

    19.06.2024| 12:04
    Ինքը հո հիմար չի, շատ լավ գիտի, որ ֆեյքերով ու վարձու վերԼՈՒԾաբաններով իշխանությունը երկար պահել չի ստացվի, մի օր էդ ոստիկանությունն էլ, ԱԱԾ-ն էլ կգիտակցեն, կդադարեն հանցակից լինելուց, էլ չեն ենթարկվի...