ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Մնում է նվագեն քեզ վրա

Մնում է նվագեն քեզ վրա
01.07.2011 | 00:00

Արդեն փութաջանորեն անցած հասարակարգում կյանքից անժամանակ հեռացող հարյուրամյա տատիկն իր թոռներին խնդրում է. «Երբ մեռնեմ` էն ճզը-վզըից չբերեք, սիրտս դրանից նեղվում է»։ Ճի՞շտ է, թե՞ հորինովի, անցած լինի։ Բայց վերջերս մի լավ բան եղավ Հայաստան ժամանած իտալացի ջութակահարների խմբի հետ։ Լրատվամիջոցները հաղորդեցին, հեռուստապաստառները ցույց տվեցին, որ Գագիկ Ծառուկյանն ընդունել է իտալացի ջութակահարներին։ Էդ ոչ ծնգլը-մնգլը պահին հիշեցի Վլադիմիր Իլյիչին, որը հերոսաբար գուշակել է. «Կգա ժամանակ, երբ խոհարարները երկիր կղեկավարեն»։ Ջութակահարները ջահել են, տաղանդավոր, նրանք տարբեր երկրներում տարբեր առիթներով շատ ու շատ նշանավոր մարդկանց կհանդիպեն, բայց նրանց հիշողության մեջ երբեք չի խամրի էն անջինջ տպավորությունը, որ ստացան անկախության շավիղը բռնած հայ ժողովրդի խոշորագույն զավակից` միշտ ժողովրդին հույս ու հավատով, սերմացուով, թելով, կապիչով ապահովող Գագիկ Ծառուկյանից։
Այդ հանդիպումից հետո ջութակահարների պրոֆեսիոնալ մակարդակն աճել է ութ տոկոսով, և նրանք որոշել են առիթի դեպքում գալ և նվագել քեզ համար, Հայաստան, նվագել քո ավերակների, քո խոպանների, քո հույզերի վրա, քո աշխատատեղերի վրա, երկրային և երկնային էն ճանապարհների վրա, որով հայրենիքից հեռանում են խռովահույզ հայերը։ Բոլոր դեպքերում` սա հայ և իտալացի ժողովուրդների բյուրհազարամյա բարեկամության ևս մի վկայություն է։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ