Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

«ՀԱՅԱՍՏԱ՞ՆՆ» ԷԼ ԿԴԱՌՆԱ «ԵՐԵՎԱՆ CITY»

«ՀԱՅԱՍՏԱ՞ՆՆ» ԷԼ ԿԴԱՌՆԱ «ԵՐԵՎԱՆ CITY»
17.01.2012 | 00:00

Խոշոր առևտրի հերթական կենտրոնն է վաճառքի հանվել: Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ գտնվող «Հայաստան» տոնավաճառը տևական ժամանակ է, ինչ աճուրդի է դրված: Հիշեցնենք, որ տոնավաճառը պատկանում է «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ եղբայրներից մեկը՝ Հայրապետ Հայրապետյանը, մտադիր է պատգամավոր դառնալու: Հավանաբար այս կամ բիզնես շահերից ելնելով է իր կապիտալը վաճառում, սակայն խնդիրն այն է, որ այսօր սույն տոնավաճառում աշխատող մարդիկ անորոշության մեջ են, քանի որ կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև: Ոմանք հույս ունեն, որ նոր սեփականատերը չի փորձի լուրջ փոփոխություններ անել, ու հնարավոր կլինի նրա հետ ևս աշխատանքային պայմանագիր կնքել: Սակայն, ինչպես երևում է, դա այնքան էլ հեշտ չի լինելու:
Այս ամենում, թերևս, ամենաուշագրավն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, տոնավաճառը գնելու նպատակ ունի ոչ անհայտ գործարար Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, հերթական «Երևան CITY»-ն գործարկելու նպատակով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ