ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ «ԴՈՒԴՈՒԿԸ»

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ «ԴՈՒԴՈՒԿԸ»
22.11.2011 | 00:00

Արդեն տևական ժամանակահատված է, ինչ մեր հայ գեներալներից երկուսը տարվա մի զգալի մասն անցկացնում են ծովափնյա Օդեսայում, այսպես ասած, հանգստանում են ռազմական լարված առօրյայից: Ընդ որում, դատելով «հանգստի» ծավալներից և դրանց վրա ծախսվող գումարներից, «ռազմական առօրյան» չափազանց լարված է:
Նախապես մեր քաջարի գեներալները Օդեսայում շրջել են մի քանի սպիտակ «Բրաբուսներով» ու խիստ զարմացել, որ իրենց շքեղության վրա ուշադրություն դարձնող չկա: Հետաքրքրվելով իմացել են, որ ուկրաինական այդ քաղաքում հիմա հարգի են լիմուզինները: Այժմ նրանք շրջում են լիմուզինով, որին ուղեկցում են նույն սպիտակ «Բրաբուսները»: Սակայն սա հանգստի թեև խոսուն, բայց միայն արտաքին կողմն է: Կա նաև բովանդակայինը:
Բանից պարզվում է` Օդեսայի ռեստորաններում մերոնք պարբերաբար մեծ գումարներ են ծախսել իրենց հանգստի վրա ու որոշել են ավելի խնայող լինել: Այս ազնիվ նպատակով բացել են իրենց սեփական ռեստորանը, և որպեսզի նույնիսկ հանգստի կարճատև շրջանում հայրենիքի կարոտը չխեղդի, այն անվանել են «Դուդուկ»: Կարելի է ենթադրել, որ այժմ գեներալական հանգիստը լիարժեք է` համեստ լիմուզինով, նույնքան համեստ «Բրաբուսներով» դեպ սեփական «ռազմակայան»` ռեստորան «Դուդուկ»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ