-
25.10.2020|
20:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը:
-
25.10.2020|
20:43
Հոկտեմբերի 23-ին և 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
-
25.10.2020|
20:41
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը` անընդունելի համարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին նրա մեկնաբանությունը։
-
25.10.2020|
17:48
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
-
25.10.2020|
17:47
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ստեփանակերտի քարտեզը, որտեղ Ադրբեջանն արգելված զինատեսակներ է կիրառել՝ նշված է կազմակերպության թվիթերյան էջում։
-
25.10.2020|
17:43
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին.
-
25.10.2020|
17:41
Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
-
25.10.2020|
17:35
Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1260860 դոլարի նվիրատվության խոստում:
-
25.10.2020|
17:34
ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեն:
-
25.10.2020|
17:30
Երեկ Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություններից հետո։