-
03.11.2020|
22:07
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայում կատարված հարձակումը, հայտարարել է, որ դա ոչ թե բախում է ավստրիացիների և միգրանտների միջև, այլ պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև:
-
03.11.2020|
22:06
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Mehr գործակալությունը:
-
03.11.2020|
22:02
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմների հատուկ կարգավորումները համաձայնեցնել դեռ չի ստացվել, աշխատանքները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
03.11.2020|
22:01
«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տարածելով The Jerusalem Post-ի հրապարակման հայերեն թարգմանությունը:
-
03.11.2020|
22:00
Ռուսաստանի Հարավային օկրուգի զինվորական դատարանը 12-17 տարվա երկարաժամկետ ազատազրկման դատապարտեց ղրիմցի 3 թաթարների, որ մեղադրվում էին Ռուսաստանում արգելված իսլամական խմբավորմանը անդամակցվելու մեջ։
-
03.11.2020|
21:59
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը՝ հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
-
03.11.2020|
21:58
Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանց քանակը մոտենում է 2000-ի՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտում» տպագրված հարցազրույցում։
-
03.11.2020|
21:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թվիթերում ցավակցել ու զորակցություն էր հայտնել Ավստրիային ու Ավստրիայի ժողովրդին: Փաշինյանին արձագանքել է վարչապետ Սեբաստիան Կուրցը` շնորհակալություն հայտնելով աջակցության համար:
-
03.11.2020|
21:56
Հումանիտար աջակցության շրջանակներում այսօր “Atlantis European Airways” ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո -Երևան հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։
-
03.11.2020|
21:55
Հայկական ստորաբաժանումների ուղղությամբ ադրբեջանական կողմի հրետակոծության ընթացքում արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք՝ այսօր հայտարարեց ՀՀ ՊՆ-ն: Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն էլ` ժամը 13:30-ին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական կողմը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրը իր զոհված զինծառայողների դիերը: