-
03.11.2020|
14:08
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչալետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում բնակելի թաղամասերում անխնա հարձակումների առնչությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել:
-
03.11.2020|
14:07
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված հրաձիգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր։ «Հանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել հրացանով»,- առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է նախարարը:
-
03.11.2020|
14:06
Հունաստանի Greek City Times-ն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններից մեկին:
-
03.11.2020|
14:04
Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի միջև քաղաքական տարաձայնությունները ցույց են տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը, հայտարարել է Վաշինգտոնի գլոբալ քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Մոհամեդ Այուբը:
-
03.11.2020|
14:03
Նոյեմբերի 2-ին, Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի՝ գրում է eadaily.com կայքը` հղում տալով բրիտանական The Telegraph-ին:
-
03.11.2020|
14:00
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ»։
-
03.11.2020|
13:58
Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները հումանիտար իրավունքների հանդեպ և պաշտպանեն քաղաքացիներին՝ հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացնող՝ համաշխարհային քրեական արդարադատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մորս Թանը, երեկ տեսակապով մասնակցելով Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին:
-
03.11.2020|
13:50
ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրությունների օր է: Հանրապետական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
-
03.11.2020|
13:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
-
03.11.2020|
13:42
Նիկոլ Փաշինյան. Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են