-
01.12.2020|
14:20
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյաը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և նրա խնդրանքով ներկայացրել ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
-
01.12.2020|
14:16
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։
-
01.12.2020|
14:13
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք են գործել Լաչինի (Քաշաթաղի) շրջան՝ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:
-
01.12.2020|
01:40
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:
-
01.12.2020|
01:22
Բավական է միայն ասել, որ 2007 թվականին հաստատվել է այն ավանդությունը, ըստ որի, Դադիվանքը հիմնադրվել է սուրբ Թադեոս առաքյալի հետևորդ և աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված սուրբ Դադիի գերեզմանի տեղում:
-
01.12.2020|
01:20
Գրեթե ամեն օր համացանցը «տարօրինակ» նորություններ է հրամցնում։ Դժվար է հասկանալ, թե դրանցից որն է կեղծիք, որը՝ հավաստի տվյալ։ Բայց հիմա ինչ էլ ձեռնարկեն Ռուսաստանն ու Իրանը, մենք պետք է հստակ գիտակցենք. նրանք Հայաստանն ու հայերին չէ, որ «փրկում» են։
-
01.12.2020|
00:32
2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Ֆիդել Կաստրոյի դափնիներն իր գլխին քաշելու նպատակով հարձակվեց մի շարք խոշոր կառույցների վրա, աջ ու ձախ հայտարարելով միլիոնավոր դոլարների չարաշահումների հայտնաբերման մասին:
-
30.11.2020|
23:08
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ղրիմի պլատֆորմի ստեղծման հարցում Թուրքիան Ուկրաինայի համար լավ գործընկեր կլինի՝ հաղորդում է «Անադոլու աժանս» կայքը:
-
30.11.2020|
23:07
Արվեստագետները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով գնացին Ֆրանսիայի դեսպանատուն։ Երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։
-
30.11.2020|
23:06
ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզկենտրոն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Կապանի օդանավակայանը մնում է ադրբեջանական վերահսկողության տակ: