Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Աշխատող գործիք

Աշխատող գործիք
17.04.2024 | 19:27

Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքն ու ընդվզումը։

Դա ունենալու է հակառակ ազդեցությունը։

Հ.Գ. Այս պահին իշխանության մերձավորները Հայաստանում ահագնացնում են աճող հանրային ընդվզումն ու բողոքը։ Իշխանափոխության ամենաիսկական և ամենանվիրված դաշնակիցները հենց այս բռնությունները տարածողներն ու քարոզիչներն են։ Սա ավելի աշխատող գործիք է, քան ընդդիմության վերջին 4 տարիների աշխատանքը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ