Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ջրի բերածը, սելավը տանում է

Ջրի բերածը, սելավը տանում է
18.03.2024 | 08:22

Ընդդիմադիր տրիբուն ու տրուբադուր դարձած երեկվա իշխանավորները գոռում-ճչում են.

- ՈՒշքի եկեք, պետություն ենք կորցնում:

ՈՒ զարմանում մասսաների անտարբերությունից:

Մի՛ զարմացեք:

Մոռացե՞լ եք, որ 25 տարուց ավելի, ամեն սուրբ լուաբացի ու մայրամուտի ասում էիք՝ մեզ, որպես նվեր, որպես երկնքից ընկած մանանա բաժին հասած այս պետությունը... և այլն:

Ասում էիք, որ արժեզրկեք, ի չիք դարձնեք Առաջինների վաստակն ու տքնանքը...

Դրա համար էլ անտարբերություն է:

Դե ջրի բերածը, սելավը տանում է:

Ի ՞նչ է եղել որ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ