ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հզոր» կառավարություն ունենք

«Հզոր» կառավարություն ունենք
16.09.2023 | 08:01

Տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ ըստ վերջին ամիսների.

Մայիս-12.5%

Հունիս-11.4%

Հուլիս-10.4%

Օգոստոսին սպասվում է արդեն երկնիշից ցածր ցուցանիշ։ Ինչպես երևում է թրենդից, մենք արագ տեմպով կորցնում ենք տնտեսական աճի տեմպը։

Վերջին տարիներին մեզ տրվել էր բացառիկ շանս ստեղծելու թռիչքաձև և կայուն զարգացման հիմքերը, բայց, ինչպես ամեն ինչում է, մսխվեց-գնաց։

Կայուն զարգացման ռազմավարության համար նոր հեծանիվ հնարել պետք էլ չէր, ուղղակի անհրաժեշտ էր նայել բազմաթիվ երկրների հաջողված փորձին։ Իսկ նրանք անում էին 2 բան.

1. Պետության ներուժը կենտրոնացնում էին բոլոր տեսակի ենթակառուցվածքներ ստեղծելու վրա։ Կառուցվում էին ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, մետրոներ, ջրագծեր, ջրամբարներ, էլեկտրակայաններ։ Եթե նայենք ԱՄՆ-ին ու Եվրոպային, ապա կտեսնենք, որ նրանց ենթակառուցվածքների մեծ մասը ստեղծվել է հենց զարգացման փուլում։ Նույնը հիմա կատարվում է Չինաստանում, Հնդկաստանում, Եթովպիայում, Ռուանդայում և բոլոր այն երկրներում, որոնք մտել են զարգացման փուլ։

Որպեսզի չթվարկեմ Հայաստանում չստեղծվող ենթակառուցվածքների ցանկը, ուղղակի հիշեցնեմ, որ մեզ մոտ չեն կառուցվում նույնիսկ սովորական հետիոտնի անցումներ, փոխարենը «զեբռա» են քաշում, ու վերջ։ Իսկ մետրոյի նոր կայարանի հարցը վերածվել է զավեշտի։

2. Պետությունը ակտիվ օժանդակում է տնտեսության իրական սեկտորին։ Տեսեք գերմանական պետության պատմական դերը իրենց ավտոարդյունաբերության մեջ, ամերիկյան պետության պատմական դերը Սիլիկոնային հովտի կառուցման մեջ, ներկայի Չինաստանի դերը արևային պանելների, ակումուլյատորների ու շատ այլ ինդուստրիաների կայացման մեջ։

Իսկ, այ, Հայաստանում կա Պետական հետաքրքրությունների ֆոնդ (ANIF), որը, չգիտես ինչու, ներդրումներ է կատարում միայն գերմրցակցային և ռեսուրսային ոլորտներում։ Գերմրցակցային միջավայրում նոր տնտեսվարողի ստեղծումը միայն վնաս է հասցնում այդ ոլորտին, իսկ ռեսուրսային բիզնեսներում մասնավոր ներդրողների հերթ է, իմաստը ո՞րն է մի հատ էլ պետությունը այդտեղ մտնի։

Այ, այսպիսի «հզոր» կառավարություն ունենք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4075

Մեկնաբանություններ