Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մնում է՝ երկրորդ փուլին դավաճան խաղավարը հեռանա

Մնում է՝ երկրորդ փուլին դավաճան խաղավարը հեռանա
03.08.2023 | 12:48

Չգիտեմ ինչու, սիրտս վկայում է, որ կարող ենք, մի կերպ մագլցելով, դուրս գալ այս ներքաշող անդունդից, թափ տալ փոշին մեր ուսերի, ձեռուոտի քերծվածքները համարել բնականոն, նստել ու շունչ քաշել, հետո նոր ճիշտ ճանապարհի մեկնարկ վերցնել։

Ներքին մի զգացողություն ասում է՝ սա վերջը չէ։ Մարզիկը անգամ, պարտությունից առաջ, իր մեջ ուժ է հավաքում, նայում է տիրոջ երկնքին, նորից դառնում է մրցունակ։

Չէ, սա վերջը չէ։

Մնում է՝ երկրորդ փուլին դավաճան խաղավարը հեռանա։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ