Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Չես կարող մի ձեռով զինվորական գրքույկ վաճառել, մյուսով՝ ոչ մի թիզական խաղալ

Չես կարող մի ձեռով զինվորական գրքույկ վաճառել, մյուսով՝ ոչ մի թիզական խաղալ
23.06.2023 | 17:14

Ոչ մի թիզականությունը ճոխություն է, որ ամեն ազգ չի կարող իրեն թույլ տայլ:

Դու չես կարող մի ձեռով զինվորական գրքույկ վաճառել, մյուսով՝ ոչ մի թիզական խաղալ:

Չես կարող և վերջ:

Վարչապետի տեղակալներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը կյանքերի մեջ զենք մաքրած կա՞ն, «Հայաստան» դաշինքի իբր թե ընդդիմադիր, մուլտիմիլիոնատեր, Երևանի կենտրոնի կեսն իրենով արած Արմեն Գևորգյանը կյանքի մեջ հերթապահ կանգնած կա՞:

Քանի՞ տասնյակ հազար մհերգրիգորյաններ ու արմենգևորգյանն են եղել Հայաստանում: Քանի՞ հազար աղքատ ընտանիքի երեխա է ծառայել նաև իրենց փոխարեն:

Վաշտը եթե կազմվում է հարյուր հոգուց, յուրաքանչյուրի վրա ընկնում է իքս բեռ: Վաշտը եթե կազմվում է 60 հոգուց՝ բեռը համարյա կրկնապատկվում է, չէ՞ Karen Andreasyan: Հլը ուռած գլուխդ աշխատացրու: Ի դեպ, դու էլ չես ծառայել բանակում, ինչու՞: Քեզ թվում է շուստրի տղա ես եղե՞լ:

Մեր պետության մի մասը գանձագող էր, իսկ մյուսին սարքել էին իրենց գողացածին պահակ:

Այդպես չէ՞ Բակո Սահակյան:

Բերում էին քեզ Գյումրի, հանում էին բեմ, որ դիմեն՝ Արցախի մարզպետով ու հետո ասեն՝ Արցախը միշտ էլ եղել է Ադրբեջանինը:

Էս չե՞ք եղել:

ՈՒ ինչքան իրենց ասածն էր աղաղակող լկտիություն, այդքան էլ քեզ պեսների չդադարող լռությունը, Բակո: Մի, իբր թե, ոչ մի թիզական էլ դու ես եղել:

Գրողը ձեզ տանի:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ