Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Սպասվում են իրադարձություններ, որոնք կփոխեն աշխարհը. Ստեփան Դանիելյան

Սպասվում են իրադարձություններ, որոնք կփոխեն աշխարհը. Ստեփան Դանիելյան
07.10.2022 | 07:32

Ըստ Ռուսաստանի սահմանադրության, Ռուսաստանը, ճանաչելով 4 մարզերը որպես իր տարածք, պարտավոր է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, որն «ագրեսիա» է իրականացնում իր նկատմամբ։


Իսկ դա ի՞նչ է փոխում։ Դա փոխում է թիրախներն ու օգտագործվող զենքի տեսականին։ Հակառակ դեպքում, կարող ենք համարել, որ Ռուսաստան, որպես պետություն, այլևս գոյություն չունի։ Խաղադրույքն Ուկրաինայի կամ Ռուսաստանի, որպես պետություն, լինելն է։
Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ, որոնք կորդինալ կերպով կփոխեն աշխարհը, ու պարզ չէ, թե որտեղ ենք հայտնվելու։ Փոխվելու է ամեն ինչ։

Դիտվել է՝ 7547

Մեկնաբանություններ