«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Եզակի ցեղասպանագետ, միջազգային բարձր հեղինակություն վայելող, սփյուռքահայ գիտնականը շիրմաքար չունի. Գևորգ Դանիելյան

Եզակի ցեղասպանագետ, միջազգային բարձր հեղինակություն վայելող, սփյուռքահայ գիտնականը շիրմաքար չունի. Գևորգ Դանիելյան
12.09.2022 | 08:59

Հայոց Եղեռնի առնչությամբ իմ հետազոտությունների ոգեշնչողը եղել է եզակի ցեղասպանագետ, միջազգային բարձր հեղինակություն վայելող, սփյուռքահայ գիտնական, երջանկահիշատակ ՎԱՀԱԳՆ ԴԱԴՐՅԱՆԸ։

Իր գործունեության համար թուրքերը նրան հետապնդել են ամենուր և շինծու մեղադրանքներով կյանքը վերածել դժոխքի։ Այս մեծանուն մարդը, թեպետ հուղարկավորվել է Կենտրոնական գերեզմանատանը, սակայն երեք տարվա ընթացքում այդպես էլ տեղադրված չէ հուշատախտակ և շիրմաքար, ինչի մասին ԿԳՄՍ նախարարին իրազեկել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Այդ հարցով բացակայում է իրավասու մարմիններին ուղղված ազգականների դիմում, քանզի վերջինս, ցավոք, ընտանիք չունի։


Կարծում եմ, այս խիստ պատասխանատու առաքելությունը չպետք է թողնել պետական իրավասու կառույցների հայեցողությանը, ակնկալում եմ, որ սեղմ ժամկետում քաղաքացիական նախաձեռնության կառույցները կներկայացեն սեփական միջոցներով խնդրի պատշաճ լուծման առաջարկներ, որոնց պատրաստ եմ ցուցաբերել իմ անվերապահ աջակցությունը. հուսամ, որ հայ գործարարները ևս անտարբեր չեն մնա։ Ինքս էլ եմ նախաձեռնում մի հուսալի տարբերակ, որի մասին կխոսեմ առաջիկա օրերին:

Դիտվել է՝ 7539

Մեկնաբանություններ