ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Սերգեյ Լավրով. Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ

Սերգեյ Լավրով. Այս պահի դրությամբ ԵՄ-ն Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ
05.02.2021 | 21:39

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր չէ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով արևմտյան երկրների կողմից հնարավոր նոր պատժամիջոցները՝ Լավրովը ասել է, որ Մոսկվան արդեն սովոր է ԵՄ-ի՝ օրինական հիմք չունեցող միակողմանի սահմանափակումներին և շեշտել. «Մենք մեր կյանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ Եվրամիությունն առնվազն այս փուլում անվստահելի գործընկեր է»:

Նրա խոսքով, ԵՄ անդամ պետությունների միջև համերաշխության սկզբունքը հանգեցրել է Նավալնիի գործի վերաբերյալ նրանց միասնական դիրքորոշմանը, սակայն եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը լավ հասկանում է նման մոտեցման անհեթեթությունը:
«Հռոմեական օրենսդրությունն ասում է` ապացույցի բեռը դատախազի վրա է: Սա հենց այն է, ինչ մենք խնդրում ենք, ոչինչ ավելին», - հավելել է Լավրովը և շեշտել, որ հույս ունի, թե ռազմավարության առաջիկա վերանայումը ուշադրություն կդարձնի ԵՄ անմիջական հարևանության հիմնարար շահերին, որում կառուցողական հետագիծ կթողնեն բանակցությունները: Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է դրան:

Անդրադառնալով Նավալնիի գործի վերաբերյալ եվրոպական երկրների արձագանքին՝ Լավրովը նշել է, որ ԵՄ պետությունները կենտրոնանում են Ռուսաստանում անցկացվող ցույցերի վրա՝ ստվերելով ենթադրյալ թունավորման վերաբերյալ ճշմարտության պարզաբանման գործընթացը:

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ