Մեքսիկայի իշխանությունները հավանությամբ ընդունեցին ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը դադարեցնելու երկու երկրների սահմանին արգելապատի կառուցումը՝ հունվարի 20-ի երեկոյան Twitter-ում հայտնել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը:
«Մեքսիկան ողջունում Է արգելապատի կառուցման դադարեցումը, միգրացիոն նախաձեռնությունը հօգուտ միգրանտների երեխաների պաշտպանության ծրագրի, երկքաղաքացիության միջոցի հայտվելը,- ասված է գրառման մեջ:- Ինչպես մի քանի տարի առաջ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը գրել էր Ջոզեֆ Բայդենին, որն այժմ նախագահ է դարձել, կամուրջները համագործակության եւ ըմբռնման ուղի են բացում»: