ԱՄՆ Սենատն Էվրիլ Հեյնսին հաստատել է Ազգային հետախուզության ղեկավար՝ Twitter-ում գրել է նախագահ Ջո Բայդենը:
«Ես ողջունում եմ, որ Սենատը կախվածությունից հրաժարվել է և մեր ազգային անվտանգությունն առաջնահերթ համարել: Այսօր ամերիկացիները կարող են հանգիստ քնել՝ իմանալով, որ էվրիլ Հեյնսը հաստատվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում», - գրել է նա: Հեյնսը դարձել է առաջին կինը այդ պաշտոնում: Նախագահ Բարաք Օբամայի օրոք նա ծառայում էր որպես Ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալ և ԿՀՎ փոխտնօրեն: Այդ ժամանակ նա առաջին կինն էր այդ երկու պաշտոններում: