ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ժոնաթան Լաքոտ. ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին

Ժոնաթան Լաքոտ. ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին
08.12.2020 | 21:27

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում, հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն եւ խնդրի լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն միտված ջանքերի համար:

Նա ընդգծել է, որ պատերազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավումն ու վարձկանների մասնակցությունը փաստ էր, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից որոշ դեպքերում այդ իրողությունը համարժեք չդատապարտվեց:
Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում Արցախի Հանրապետության ճանաչմանը: Դեսպանը նշել է, որ դա Հայաստանի նկատմամբ համերաշխության ուղերձ է եւ ունի քաղաքական մեծ նշանակություն:
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ ընդգծելով Ֆրանսիայի առանցքային դերակատարումը: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, իրականում պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է:


Դեսպան Ժոնաթան Լաքոտը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարեւորությանը, նշել է, որ բոլոր խնդիրներին լուծում չի տրվել եւ կարեւոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ ձեւաչափը հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Նրա խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ ռազմագերիների վերադարձի խնդրին:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ