ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ֆուաթ Օքթայ. Թուրք զինվորականները շուտով սկսելու են իրականացնել իրենց առաջադրանքները Ադրբեջանում

Ֆուաթ Օքթայ. Թուրք զինվորականները շուտով սկսելու են իրականացնել իրենց առաջադրանքները Ադրբեջանում
28.11.2020 | 22:46

Թուրք զինվորականները շուտով սկսելու են իրականացնել իրենց առաջադրանքները Ադրբեջանում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Anadolu-ի փոխանցմամբ` Թուրքիան Ղարաբաղի հարցում շարունակում է Ադրբեջանին միանշանակ աջակցություն ցուցաբերել։

«Մենք Ադրբեջանի կողքին էինք բոլոր այս տարիներին, և մեր խորհրդարանի որոշմամբ թուրք զինվորները շուտով անցնելու են Ադրբեջանում իրենց առաջադրանքների կատարմանը», - ասել է նա։ Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրք զինվորականները Ղարաբաղում պարեկություն են անելու անցակետերի միջև երթուղիներում։ Reuters-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ։ Խոսքը ոչ թե ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի, այլ Թուրքիայի կողմից հակամարտության գոտում առանձին դիտորդական կետ հիմնելու մասին է։

«Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանում առանձին թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն չկա, սակայն Թուրքիայի համար դա անհրաժեշտություն է», - Reuters-ի հետ զրույցում ասել է անանուն աղբյուրը և հավելել, որ խնդրի շուրջ Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն, և Անկարան հույս ունի Մոսկվայի հետ համաձայնության հասնել։

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ