ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Լավրովն ու Զարիֆը հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Լավրովն ու Զարիֆը հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
24.11.2020 | 22:01

ՌԴ և ԻԻՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն.

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադար հաստատելու ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը, ռազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությունը»։

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ