ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայերը մեծ ցավով են ընդունում ԼՂ-ում պատերազմի ելքը՝ կանխատեսելով, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի

Հայերը մեծ ցավով են ընդունում ԼՂ-ում պատերազմի ելքը՝ կանխատեսելով, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի
24.11.2020 | 14:11

Լեռնային Ղարաբաղում կարճատև, բայց դաժան պատերազմի ելքը, որի հետևանքով հայերը տարածքային մեծ կորուստներ ունեցան, այնքան ծանր է հայ զինվորների համար, որ ոմանք ասում են՝ կնախընտրեին շարունակել պայքարը, գրում է The Washington Post-ը։

Լիզ Քուքմանը և Ռոբին Դիքսոնը գրում են, որ ԼՂ պատերազմի շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունը մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բացի այդ հայերը մտահոգություն ունեն, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի։ «Լեռնային Ղարաբաղում զոհվածներից շատերը զորակոչիկներ են։ Մյուսները՝ ամբողջ Հայաստանից և Սփյուռքից կամավոր զինվորներ, որոնք թողել էին իրենց կյանքն ու աշխատանքը՝ ռազմական ջանքերին միանալու համար»,- նշում են հոդվածագիրները։ Պատերազմի մասնակից 48-ամյա Սեյրան Կարապետյանը թերթի հետ զրուցում նշել է, որ պատրաստ էր մինչև վերջ կանգնել և պայքարել ու հաղթանակած ավարտել պատերազմը։ «Իհարկե, պատերազմը կվերսկսվի ավելի շուտ, քան կարող եք կարծել, և ես կրկին կվերադառնամ։ Պատրաստ է կինս դրան, թե ոչ, իմ մահը մեր հայ ժողովրդին է ծառայելու»,- հայտնել է նա։


Անդրադառնալով Քարվաճառի շրջանին, հոդվածագիրները նշում են, որ այն Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջաններից մեկն է, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել են հայերը, սակայն եռակողմ պայմանավորվածության հետևանքով հանձնվելու է Ադրբեջանին։ «Մի՞թե ես տանիք եմ դրել ու վերանորոգել տունս, որ ադրբեջանցին կարողանա վայելել։ Ավելի լավ է ոչնչացնեմ, քան թողնեմ նրանց»,-հայտնել է Քարվաճառի 35-ամյա բնակիչը։
Քարվաճառի մեկ այլ բնակիչ, 47-ամյա Ալինա Օհանյանն էլ հայտնել է, որ իր ամուսինը ռուս խաղաղապահներին առաջարկել է ապրել Դադիվանքի մոտակայքում գտնվող իրենց տանը։
«Ամուսինս նույնիսկ հարցրեց, թե կարող է միանալ իրենց գնդին, որպեսզի կարողանա այստեղ ապրել: Նա ասաց, որ կարող են վերցնել տունն ու ապրել այնտեղ, բայց եթե դրանում ադրբեջանցի է ապրելու,պետք է տունը մինչև հիմքն այրել», - ասել է 47-ամյա բնակչուհին։

Դիտվել է՝ 3430

Մեկնաբանություններ