Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Կարմիր խաչը նախատեսում է մեծացնել ներկայությունը Ղարաբաղում

Կարմիր խաչը նախատեսում է մեծացնել ներկայությունը Ղարաբաղում
24.11.2020 | 14:08

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
ՌԲԿ-ին հարցազրույցում Մաուրերը նշել է, որ վերջին վեց շաբաթում Կարմիր խաչն արմատապես փոխել է Ղարաբաղում մարդասիրական առաքելության բնույթը:


«Երբ հակամարտությունը բռնկվեց, ԿԽՄԿ-ն հասկացավ, որ «ավելին պետք է արվի», - ասել է նա: Նախքան պատերազմը սկսելը, ԿԽՄԿ առաքելության բյուջեն տարածաշրջանում կազմում էր 10 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ10,96 միլիոն դոլար), իսկ 2021-ին՝ 45 միլիոն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 49,31 միլիոն դոլար): «Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը: Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք: Այժմ մենք նախատեսում ենք լրացուցիչ 400-500 մարդ տարածաշրջան ուղարկել: Վերջին օրերին մենք արդեն ավելացրել ենք մեր ներկայությունը», - ասել է Մաուրերը: ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր խաչը գրասենյակներ ունի Երևանում, Բաքվում, Բարդայում: Այժմ կազմակերպությունը մարդկանց վերադարձնում է Ստեփանակերտ:

Դիտվել է՝ 3726

Մեկնաբանություններ