ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Իրանը հայտարարել է Սիրիայում իր խորհրդականներին սպառնացող վտանգի դեպքում վճռական պատասխանի մասին

Իրանը հայտարարել է Սիրիայում իր խորհրդականներին սպառնացող վտանգի դեպքում վճռական պատասխանի մասին
22.11.2020 | 21:40

Թեհրանը պատրաստ է վճռականորեն պատասխանել այն կողմին, որը կսպառնա Սիրիայում գտնվող իրանական ռազմական խորհրդականներին՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Սիրիայում իրանցի խորհրդականներ են գտնվում: Եթե ինչ-որ մեկը նրանց վնաս պատճառի, նա ջախջախիչ պատասխան կստանա», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Խաթիբզադեն չի հաստատել Սիրիայում Իսրայելի կողմից իրանական ուժերին հարված հասցնելու տեղեկությունը: «Ես չեմ լսել Սիրիայում իրանցի զինվորականների մահվան մասին: Ես չեմ կարող դա հաստատել», – ասել է նա:

Իսրայելի ՊՆ խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել էր, որ չորեքշաբթի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները, ի պատասխան Գոլանի բարձունքներում Իսրայելի և Սիրիայի միջև «Ալֆայի» գծի մոտակայքում մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրման, խոցել են «Ալ-Քուդսի հատուկ նշանակության ջոկատների և Սիրիայի զինված ուժերի ութ թիրախ:

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ