Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան
22.11.2020 | 16:36

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին՝ հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից: AFP գործակալությունը հայտնում է, որ Էմանուել Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։

Ֆրանսիայի կառավարության, «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։
Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։ Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ