ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Սերգեյ Լավրով. Արցախում հրադադար հաստատելու հայտարարությունը մշակելիս Մոսկվան չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել

Սերգեյ Լավրով. Արցախում հրադադար հաստատելու հայտարարությունը մշակելիս Մոսկվան չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել
19.11.2020 | 23:04

Մոսկվան, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարությունը մշակելիս չի ձգտել քաղաքական միավորներ հավաքել՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ, մենք այդպիսի ձգտումներ չենք ունեցել»,-ասել է Լավրովը` պատասխանելով հարցին: Նա ընդգծել է, որ Մոսկվան «փիլիսոփայորեն է նայում, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և դրան հասնելու գործում Ռուսաստանի դերը»:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ