Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Հայկո Մաաս. Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ

Հայկո Մաաս. Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ
18.11.2020 | 21:37

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ։ Խոսելով Արցախի մասին, ասել է․ «Մենք ողջունում ենք հրադադարը, բայց հակամարտությունը դեռ լուծված չէ։ Մենք կոչ ենք անում կողմերին երկարաժամկետ լուծման համար աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ