Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Պեսկովը խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հիմնական արդյունքի մասին

Պեսկովը խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հիմնական արդյունքի մասին
17.11.2020 | 22:38

Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ դադարել են զոհվել՝ երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առաջին հերթին, իհարկե, պետք է առաջնորդվել այն փաստով, որ զենքերը լուռ են: Սա է հիմնական արդյունքը: Մարդիկ չեն զոհվում, և սա ամենաթանկ բանն է, որ կարող է լինել», - այսպես է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ խաղաղ համաձայնագրի արդյունքի մասին, ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող են տրամադրել ռազմական փորձագետները: Նա պատասխանել է լրագրողի հարցին՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Ռուսաստանից պարզաբանումներ ստանալու մասին: «Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, կներկայացվեն», - պատասխանել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ