Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետաքրքրված է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ՝ ТАСС-ին ասել է ԿԽՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը՝ նոյեմբերի 17-ին կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի Մոսկվա կայանալիք այցի կապակցությամբ։
«Նախագահ Պետեր Մաուրերը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։ Քննարկվող հարցերից մեկն է մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԿԽՄԿ-ն ակնկալում է մարդասիրական տեսանկյունից անհանգստացնող մտքերի փոխանակում», - ասել է նա։ Կառույցն ակնկալում է հետագա համագործակցության խորացում, որպեսզի հնարավոր լինի մեղմել հակամարտության ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա և ավելի լավ հոգալ նրանց կարիքները։ ԿԽՄԿ-ում ցանկանում են քննարկել նաև հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց ու զոհերի դիերի փոխանակման գործընթացում կազմակերպության՝ որպես չոզոք միջնորդի դերի ամրապնդման գործնական ձևերը։
Պետեր Մաուրերը կմեկնի Մոսկվա նոյեմբերի 17-ին: Նա կհանդիպի ՌԴ ԱԳ, ՊՆ ու ԱԻ նախարարությունների ներկայացուցիչների հետ