«Ժամանակը» գրում է.
«Նույնիսկ Ռուսաստանի իշխանությունների համար է պարզ, որ Արցախի հարցում ձեռք բերված գործող պայմանավորվածությունների իրականացման դեպքում Արցախի հայաբնակ տարածքները դառնալու են անմարդաբնակ: Ռուսների մտահոգությունն այն է, որ նման պայմաններում իրենց խաղաղապահ առաքելությունը ոչ մի իմաստ չի ունենա, քանի որ երբեմնի աշխույժ ու կենդանի Ստեփանակերտը, մյուս քաղաքներն ու գյուղերը կվերածվեն ուրվական քաղաքների ու գյուղերի: Իսկ դա ձեռնտու չէ նույնիսկ իրենց»: