ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել ղարաբաղյան խնդրի արդար ու երկարաժամկետ կարգավորմանը

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել ղարաբաղյան խնդրի արդար ու երկարաժամկետ կարգավորմանը
13.11.2020 | 14:38

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր գոհունակությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման առիթով, տեղեկացնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։


Ֆրանսիայի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել փնտրել ղարաբաղյան հիմնախնդրի արդար, երկարաժամկետ ու բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքական լուծում։ Մակրոնը նաև տեղեկացրել է Փաշինյանին նոյեմբերի 12-ին կայացած հանդիպման մասին՝ Ֆրանսիայի կողմից հումանիտար օգնության կազմակերպման համար։

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ