ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Սերգեյ Լավրով. Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու պլաններ չկան

Սերգեյ Լավրով. Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու պլաններ չկան
12.11.2020 | 22:55

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շեշտում է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ընդլայնելու պլաններ չկան: Մամուլի ասուլիսում նա ասաց.

«Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել: Համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն այն խմբի անդամների դիրքորոշումներին, որը համանախագահներին օժտել է համապատասխան լիազորություններով: Մինսկի խմբի համանախագահության եռյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ընդլայնելու որևէ պլան չկա»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ մշտական կապի մեջ են մյուս համանախագահ երկրների հետ՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 11-ին զրուցել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ: «Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ համանախագահության աշխատանքը: Մենք հաջորդ շաբաթ համանախագահներին սպասում ենք Մոսկվայում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


Նա հավելել է, որ համանախագահներին մանրամասն կներկայացնեն ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը: «Հավանաբար, կխորհրդակցենք, թե ինչպես ենք նպաստելու խաղաղ կյանքի ապահովմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ բոլոր էթնոկոնֆեսիոնալ համայնքների իրավունքները»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ