Այսօր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով ձերբակալվել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը և ևս երկու հոգի՝ Արա Հակոբյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը՝ ասել են Հատուկ քննչական ծառայությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 10 գործիչների ձերբակալման մասին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը և այլք: