ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
12.11.2020 | 22:45

Այսօր ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակը:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ