ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Մոսկվան համոզված է, որ Երևանը կկատարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները

Մոսկվան համոզված է, որ Երևանը կկատարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները
12.11.2020 | 22:44

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարեց, որ Մոսկվան համոզված է, որ Երևանը կկատարի նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

«Երեկ նախագահ Պուտինն է շփվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր առավոտյան ես եմ շփվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ հասկանում է իր պատասխանատվությունը և հասկանում է, որ ստորագրել է այս փաստաթղթի տակ իր ազգի բարձրագույն շահերի համար, - ասել է Լավրովը,- ես համոզված եմ, որ այս համաձայնագրի ամբողջականությունը պահպանվելու և իրագործվելու է։ Համենայն դեպս, ես տեսնում եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որ հասկանում են` ինչ է կատարվում և ճիշտ հետևություններ են անում»։ Լավրովը նշել է` Մոկսվայում տեսնում են, որ այս համաձայնագրի հետևանքով Հայաստանում սկսվել են բողոքի ակցիաներ, և նույնիսկ հասկանում են, որ փողոց դուրս եկած մարդկանց շրջանում կան նրանք, ովքեր անկեղծ ցավ են ապրում։ Սակայն սրա հետ մեկտեղ նա շեշտել է, որ իշխանությունները պետք է ժամանակին բացատրեին բնակչությանը, որ հնարավոր չէ անվերջ պահել յոթ շրջանններ, և պետք էր վերադարձնել։
Լավրովն այսօր խոսել է նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին` ասելով, որ անհրաժեշտ է քննարկել կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը` հաշվի առնելով բոլոր մարդկանց իրավունքները, այնտեղ ապրող մարդկանց, և այն մարդկանց, որ այնտեղ ապրել են և պետք է վերադառնան:


ՌԴ ԱԳ նախարարն այսօր նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին Մոսկվա պետք է ժամանեն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ստորագված փաստաթղթի իրագործման հետ կապված քայլերը քննարկելու համար։ Երեկ երեկոյան կայացել էր Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազորւյցը։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշված է, որ Լավրովն այս հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է` կնքված համաձայնագրի հիմքում Մինսկի խմբի համանախագահների մշակած սկզբունքներն էին: Ոչ Մադրիդյան սկզբունքներում, ո՛չ Կազանյան փաստաթղթում որևէ կետ չկար Շուշիից ու Հադրութից հայկական զորքերի դուրս բերման, ոչ էլ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող կամրջի մասին։ Այսօրվա ասուլիսին ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց, որ փաստաթղթի համաձայն` Ղարաբաղում տեղակայվելու են բացառապես ռուսական խաղաղապահները, իսկ թուրք դիտորդների առաքելությունը սահմանափակվելու է այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի տեղակայման համար այն տարածքում, որը մոտ չէ Ղարաբաղին, և որը լրացուցիչ կհամաձայնեցվի: Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարները հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, կենտրոնը պետք է հետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղեկություն հավաքի, ամփոփի և ստուգի հրադադարը խախտելու մասին ամբողջ տեղեկությունը։
Համաձայնագիրը ստորագրելուց ժամեր անց Բաքուն և Անկարան հայտարարում են, որ Ղարաբաղում լինելու են ոչ միայն ռուս, այլ նաև թուրք խաղաղապահներ, Մոսկվան սա օրը մի քանի անգամ տարբեր հարթակներից հերքում է։


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ թուրք խաղաղապահների հարցը նույնիսկ չի քննարկվել, և նրանց տեղակայումը Ղարաբաղում հնարավոր չէ առանց Երևանի համաձայնության։
Ռուսական պատվիրակությունը նոյեմբերի13-ին, կայցելի Թուրքիա Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար՝ հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ասել է, թե Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնի գտնվելու վայրը կորոշվի Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններում։ Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը վերահաստատել է Անկարայի և Բաքվի հայտարարությունները, որ Թուրքիայի զինծառայողները Ռուսաստանի զինծառայողների հետ միասին կմասնակցեն խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ