Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2132-ով՝ հասնելով 112680-ի, գրանցվել է մահվան 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1794-ով և հասել 70130-ի, իրականացվել է 4583 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 453033-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1798-ի: Բուժվում է 40452 մարդ: