ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ֆրանսիայի նախագահը աջակցում է Հայաստանին ու նախազգուշացնում Թուրքիային

Ֆրանսիայի նախագահը աջակցում է Հայաստանին ու նախազգուշացնում Թուրքիային
12.11.2020 | 09:17

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունից հետո Էմանուել Մակրոնը պահանջեց անհապաղ սկսել կոնֆլիկտի երկարաժամկետ քաղաքական կարգավորման աշխատանքը՝ հաշվի առնելով «Հայաստանի շահերը»: Նոյեմբերի 10-ին հատուկ հայտարարությամբ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայից «հաստատուն պահանջեց» վերջ դնել սադրանքներին կոնֆլիկտի գոտում: Ֆրանսիայի նախագահը ողջունեց ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում մարտական գործողությունների դադարեցման մասին երկուշաբի գիշերը հնչած համատեղ հայտարարությունը, որ արվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի անունից և նախատեսում է կրակի անհապաղ դադարեցում, ռուս խաղաղպահների տեղակայում ու հայակակն ուժերի վերահսկողոթւյան տակ գտնված որոշ տարածքների փոխանցում Ադրբեջանին:

Հայտարարության մեջ, որ Փարիզն ուսումնասիրում է համաձայնության պարամետրերը, նշվում է, որ «այսօրվա գերակայությունը» երկարատև հրադադարի ապահովումն ու պահպանումն է: «Անհապաղ աշխատանք պետք է կատարվի կոնֆլիկտի երկարատև քաղաքական կարգավորման համար, որ կապահովի նորմալ պայմաններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ու տասնյակ հազար մարդկանց վերադարձը իրենց տներ» ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որ մեջբերում է France-Presse-ը:.
«Այս դժվար պահին Ֆրանսիան Հայաստանի կողմից է»՝ ընդգծված է հայտարարության մեջ, որի տեքստը հիշեցնում է ֆրանսիացիների ու հայերի պատմական բարեկամության մասին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կշարունակի ակտիվ խորհրդակցությունները Ռուսաստանի հետ, և ամենամոտ ժամանակներս բանակցություններ կանցկացնի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:


Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ նաև նախազգուշացում կա Թուրքիային, որի հետ Ֆրանսիայի հարաբերությունները սուր ճգնաժամի մեջ են որը պատերազմում բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանին: «Ֆրանսիան հաստատուն պահանջում է Թուրքիայից վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված սադրանքներին, զսպվածություն դրսևորել և որևէ գործողության չդիմելմ որ կարող է խանգարել կողմերի երկարատև համաձայնության շուրջ բանակցությունների հնարավորությանը՝ Մինսկի խմբի շրջանակներում»՝ հայտարարելէ Ֆրանսիայի նախագահը:
RFI


Հ.Գ. «Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ»՝ հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ խորհրդարանում։ Նա ասել է, որ դեկտեմբերին ԵՄ գագաթաժողովում կքննարկվի Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: «ԵՄ 27 երկրներն արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ասել է նախարարը: Նա կոչ է արել վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ կարգավորման և հետագա կարգավիճակի որոշման համար: «Բացի երեկ հայտարարված հրադադարի պայմանավորվածությունից, հակամարտության երկարաժամկետ լուծման շուրջ երկու կողմերի բանակցությունների վերսկսումը դեռ անհրաժեշտ է: Ֆրանսիան լիովին կխաղա իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»՝ հայտարարել է Ժան Իվ Լե Դրիանը: Նա նշել է, որ երկու կողմերի բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղելու:

«Բանակցությունները՝ պետք է թույլ տան, որ վերջին շաբաթներին տեղահանված մարդիկ վերադառնան և որոշեն Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը», - ասել է նա:
Հուսանք, որ ԱՄՆ-ը չի բավարարվի Պետդեպարտամենտի մակարդակով հայտարարությանը ծանոթանալու ցանկությամբ, որքան էլ խառն են ու չգիտեն՝ ում են ի վերջո նախագահ ընտրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ