ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Էդուարդ Մարքի. ԱՄՆ իշխող վարչակարգի համար սև բիծ է, որ թույլ են տվել Թրամփի ընկեր Էրդողանին տարածքային զավթումներ անել Հարավային Կովկասում և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խմբին

Էդուարդ Մարքի. ԱՄՆ իշխող վարչակարգի համար սև բիծ է, որ թույլ են տվել Թրամփի ընկեր Էրդողանին տարածքային զավթումներ անել Հարավային Կովկասում և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խմբին
11.11.2020 | 15:15

ԱՄՆ իշխող վարչակարգի համար սև բիծ է, որ թույլ են տվել նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին տարածքային զավթումներ կատարել Հարավային Կովկասում և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հայտարարել է ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին:

«Սա խայտառակություն է: ԱՄՆ-ը Թրամփ-Պոմպեո կառավարման ներքո արտաքին քաղաքական ևս մեկ կարևոր խնդիր զիջեց Ռուսաստանին, այս անգամ` ի վնաս մեր հայ բարեկամների, որոնք թիրախավորվեցին և հարձակման ենթարկվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Մտքերս հայ ժողովրդի հետ է, որը կրեց հարձակումներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ներառյալ` Սիրիայից բերված վարձկանների գործածումը: Ես ասել եմ նախկինում էլ, որ ԱՄՆ-ը պետք է հստակ պետք է դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ապօրինի ռազմական հարձակումը և դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այս երկու երկրներին: Մենք պետք է պատրաստ լինենք հումանիտար օգնություն տրամադրելու, որի կարծիքը հաստատապես զգալու է հայ ժողովուրդը: Կենսական անհրաժեշություն է նաև, որ մենք շարունակենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին այս բարդ ժամանակաշջանում»,- նշել է սենատորը:

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ