ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները հստակ հաշվարկել էին, որ այս աշունը ԼՂ-ում պատերազմ սկսելու իդեալական պահն է

Ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները հստակ հաշվարկել էին, որ այս աշունը ԼՂ-ում պատերազմ սկսելու իդեալական պահն է
10.11.2020 | 21:27

Ագրեսիվ ադրբեջանցիները զանգվածային հալածանքներ և արյունալի վրեժխնդրություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Մինչդեռ մեծ տերությունները նվազագույն քայլեր են ձեռնարկում վատագույնը կանխելու համար, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung-ի լրագրող Անդրեաս Ռյուշը։


Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու և տարածքային զիջումների մասին՝ հոդվածագիրը նշում է, որ «Շուշիի անկումը հանգեցրել է նման դրամատիկ շրջադարձի»։ Ադրբեջանական բանակի հետ Հայաստանի դեմ կռվել են Սիրիայից բերված վարձկաններ։ «Բաքվի ռեժիմն իր համար նոր տեխնոլոգիաներ էր բացահայտել պատերազմ վարելու համար և օգտագործում էր մեծ թվով մահաբեր անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները հստակ հաշվարկել էին, որ այս աշունը հարված հասցնելու իդեալական պահն է. բռնությունից հրաժարվելու թույլ կոչերից ավելին ձեռնարկելու համար ԱՄՆ-ը չափազանց զբաղված էր նախընտրական արշավով, Եվրոպան՝ կորոնավիրուսի համավարակով, իսկ Ռուսաստանը՝ բելառուսական ճգնաժամով և ներքին խնդիրներով», - ասվում է հոդվածում: Լրագրողի խոսքով՝ «Ադրբեջանը փորձում էր իր ագրեսիան արդարացնել նրանով, որ իբր միայն վերադարձնում է այն, ինչ ժամանակին եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի՝ միջազգային իրավունքով ճանաչված մասը։ Սակայն Բաքվի նկրտումները Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, որն ավանդաբար բնակեցված է եղել մեծամասամբ հայերով, չափազանց վիճելի է։ Բացի այդ, ցինիկորեն օգտագործում էր միջազգային իրավունքը որպես փաստարկ, միաժամանակ խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը, գնդակոծելով բնակելի շրջանները և կիրառելով արգելված զենք»։

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ