ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ֆեյք նյու­զե­րը Իլ­համ Ա­լիևի կա­տար­մամբ

Ֆեյք նյու­զե­րը Իլ­համ Ա­լիևի կա­տար­մամբ
10.11.2020 | 00:32

Իլ­համ Հեյ­դա­րո­վիչն ապ­րում է իր կյան­քի «լա­վա­գույն օ­րե­րը», որ կա­րող են վեր­ջի­նը լի­նել նա­խա­գա­հա­կան նս­տա­վայ­րում: Նա ան­վերջ հար­ցազ­րույց­ներ է տա­լիս ու ան­վերջ ստում է՝ ֆեյք նյուզ ո­րա­կե­լով այն, ինչ ա­կա­նա­տես­ներ ու­նի՝ լրագ­րո­ղի վկա­յու­թյամբ: Նա­յում է լրագ­րո­ղի աչ­քե­րին ու հարց­նում՝ «Ին­չու՞ ոչ» բա­ցար­ձակ ան­հե­թե­թու­թյա­նը առ այն, որ կամ հա­յերն են հար­վա­ծել Շու­շիի Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցուն, կամ նույն օ­րը «պա­տահ­մամբ» ադր­բե­ջա­նա­կան ռմ­բա­կո­ծիչ­նե­րը եր­կու ան­գամ «սխալ­վել են»: Պարզ­վում է՝ Ադր­բե­ջա­նը կա­սե­տա­յին ռում­բեր չի կի­րա­ռում, պարզ­վում է՝ ցան­կա­ցած ի­րա­կան փաստ Ադր­բե­ջա­նի դեմ «սև քա­րոզ­չու­թյուն է»: BBC-ին, որ պա­տե­րազ­մի ամ­բողջ ըն­թաց­քում ներ­կա­յաց­րել է բա­ցա­ռա­պես թուրք-ադր­բե­ջա­նա­կան տե­սա­կե­տը, ոչ մի ան­գամ չի հա­մադ­րել հայ­կա­կան տե­սա­կե­տի հետ, նա հայ­տա­րա­րում է, որ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը ան­հա­պաղ կդա­դա­րեց­նի կռի­վը, ե­թե Հա­յաս­տա­նը դուրս գա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րից: Իսկ հե­տո նույն BBC-ին հայ­տա­րա­րում է, որ խա­ղա­ղու­թյան հնա­րա­վո­րու­թյուն չի տես­նում, քա­նի դեռ Հա­յաս­տա­նի վար­չա­պետն է Նի­կոլ Փա­շի­նյա­նը:


Նույն BBC-ի թղ­թա­կից Օռ­լա Գեր­նիի հար­ցին՝ ձմեռ է գա­լու, մար­դա­սի­րա­կան ա­ղե­տի վտանգ չե՞ք տես­նում Ղա­րա­բա­ղում հար­ցին՝ հո­գա­տա­րու­թյամբ պա­տաս­խա­նում է՝ ի՞նչ եք ա­սում, մենք ա­մեն ին­չով կա­պա­հո­վենք Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դին՝ հաց ու ջուր կհասց­նենք: ՈՒ BBC-ի թղ­թա­կի­ցը, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, չի հարց­նում, ե­թե այդ­քան մար­դա­սեր եք, ին­չու՞ եք ֆոս­ֆո­րով այ­րում Ար­ցա­խի ան­տառ­նե­րը, ին­չու՞ եք ռմ­բա­կո­ծում ծնն­դա­տունն ու հի­վան­դա­նոց­նե­րը, ին­չու՞ եք ա­վե­րում ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րի հետ կապ չու­նե­ցող են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, մարդ­կանց ին­չու՞ եք սպա­նում: Չի հարց­նում, ո­րով­հետև բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­ներն ու­նի: Հա­մա­ձա՞յն է, հա­մա­ձայն չէ՞ այդ պա­տաս­խան­նե­րի հետ, թող­նենք իր խղ­ճին, փաս­տը մնում է փաստ, որ ռազ­մա­գե­րի­նե­րին գն­դա­կա­հա­րե­լու, զին­վոր­նե­րի գլ­խի հա­մար մո­ջա­հեդ­նե­րին 100 դո­լար վճա­րե­լու պատ­րաստ պե­տու­թյու­նը այ­սօր ար­դեն ինքն է կանգ­նած պե­տու­թյու­նը գլ­խատ­վե­լու եզ­րին:


Ա­լիևը այլևս ո­չինչ չի ո­րո­շում իր երկ­րում: Ա­լիևն այլևս ո­չինչ չի ո­րո­շե­լու Ադր­բե­ջա­նում, ու դա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը գրա­վե­լու գինն է, որ նա կան­խավ վճա­րել է Էր­դո­ղա­նին: Ին­չու՞: Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում մենք փաս­տա­ցի ժա­մա­նակ չենք ու­նե­ցել պա­տաս­խա­նե­լու այս հար­ցին: Իսկ պա­տաս­խա­նը մեկն է՝ Ա­լիևն ա­ռանց այդ էլ, երկ­րում ստեղծ­ված սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով, կորց­նում էր իշ­խա­նու­թյու­նը: Կորց­նել իշ­խա­նու­թյու­՞նը, թե՞ եր­կի­րը հար­ցին նա իր հա­մար պա­տաս­խա­նել է՝ եր­կի­րը: Հա­մե­նայն դեպս՝ հույս ու­նե­նա­լով, որ Էր­դո­ղա­նը չի պա­հան­ջի իր ան­հա­պաղ հե­ռա­նա­լը ու նո­մի­նալ նա­խա­գահ կմ­նա ինչ-որ ժա­մա­նակ: Գու­ցե նաև հույս ու­նի, որ այդ ինչ-որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում Էր­դո­ղանն ին­քը կկորց­նի իշ­խա­նու­թյու­նը: Կմ­նա «վե­րա­դարձ­ված» Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, որն էլ իր իշ­խա­նու­թյու­նը կա­պա­հո­վի: Գու­ցե Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չի հաշ­վարկ­նե­րը ճիշտ են՝ իր տե­սա­կե­տից, ի­րա­կա­նում նա կորց­նում է այլևս օֆ­շո­րա­յին հա­շիվ­նե­րում նոր գու­մար­ներ մուտ­քագ­րե­լու շան­սը, այլևս Էր­դո­ղանն է տնօ­րի­նե­լու նրա կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րը: Սա ևս փաստ է, որ Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը պետք է գրան­ցի իր պա­սի­վում, իսկ ակ­տի­վում հա­զիվ թե ու­նե­նա Ղա­րա­բա­ղը: Հա­կա­ռակ Շու­շին գրա­վե­լու, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը «ա­զա­տագ­րե­լու» բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին:


Գու­ցե նրա հույ­սը նո­րից Էր­դո­ղանն է, կամ տե­ղե­կու­թյու­նը, որ CNN Turk-ն է տա­րա­ծել՝ վկա­յա­կո­չե­լով թուր­քա­կան դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը, առ այն, որ որ Էր­դո­ղա­նը նո­յեմ­բե­րի 7-ին հե­ռա­խո­սազ­րույ­ցում Պու­տի­նին ա­ռա­ջար­կել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կի կար­գա­վոր­ման հա­մար աշ­խա­տան­քա­յին խումբ ստեղ­ծել, Պու­տի­նը Էր­դո­ղա­նի ա­ռա­ջար­կը ըն­դու­նել է։ CNN Turk-ը հայտ­նում է նաև, որ այդ ձևա­չա­փով աշ­խա­տանք­նե­րը «կա­րող են սկս­վել ար­դեն ա­ռա­ջի­կա օ­րե­րին, կա­րող է ձևա­վոր­վել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բից դուրս բա­նակ­ցու­թյուն­նե­րի այ­լընտ­րան­քա­յին հար­թակ»։ Իսկ Ադր­բե­ջա­նը «Շու­շիում հաղ­թա­նա­կից հե­տո» կդա­դա­րեց­նի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, ո­րից հե­տո կսկս­վեն բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Հա­յաս­տանն էլ կհա­մա­ձայ­նի «աս­տի­ճա­նա­բար դուրս հա­նել իր զոր­քե­րը յոթ շր­ջան­նե­րից»։


Թեև Կրեմ­լի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը ե­րեկ չի մեկ­նա­բա­նել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հա­մար թուրք-ռու­սա­կան հա­մա­տեղ աշ­խա­տան­քա­յին խմ­բի ստեղծ­ման տե­ղե­կու­թյու­նը, բայց փաս­տը, որ Էր­դո­ղա­նը զոր­քը հա­նել է Սի­րիա­յի Հա­մա­յից ու հի­մա Հա­մա­յի վրա Սի­րիա­յի դրոշն է, ինչ-որ հա­մա­ձայ­նու­թյան ար­դյունք է։ Հայտ­նի չէ նաև, թե Պու­տին-Էր­դո­ղան հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո ի՞նչ են խո­սել Լավ­րովն ու Չա­վու­շօղ­լում: Պես­կո­վը միայն հայ­տա­րա­րել է «Ռու­սա­կան կող­մը նախ­կի­նի պես ներդ­նում է բո­լոր հնա­րա­վոր ջան­քե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հա­մար»։


Այս ըն­թաց­քում ակ­տի­վա­ցել է նաև Ի­րա­նը: Ե­րեկ ԻԻՀ ԱԳ նա­խա­րար Մու­հա­մադ Ջա­վադ Զա­րի­ֆը դար­ձյալ հարևան­նե­րին կոչ էր ա­րել սե­փա­կան յու­ղում տա­պակ­վել՝ Զա­րիֆն «ան­կեղծ ու­ղեր­ձով» հայ­տա­րա­րում էր, որ «դր­սի աշ­խար­հի» վրա հիմն­վելն անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք չի կա­րող լի­նել, իսկ Ի­րա­նի հետ «միա­սին հնա­րա­վոր կլի­նի ա­վե­լի լավ ա­պա­գա կա­ռու­ցել»: «Թրամ­փը հե­ռա­նա­լու է 70 օ­րից, իսկ մենք այս­տեղ հա­վերժ ենք մնա­լու: Անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար դր­սի եր­կր­նե­րի վրա հիմն­վե­լը լավ տար­բե­րակ չէ: Ձեռք ենք մեկ­նում մեր հարևան­նե­րին՝ երկ­խո­սու­թյան ճա­նա­պար­հով տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի լուծ­ման հա­մար: Միայն միա­սին կա­րող ենք ա­վե­լի լավ ա­պա­գա կա­ռու­ցել բո­լո­րի հա­մար»՝ թվի­թե­րում գրել էր Զա­րի­ֆը: Այդ­պես էլ հայտ­նի չդար­ձան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման Ի­րա­նի ա­ռա­ջար­կի ման­րա­մաս­նե­րը, իսկ այն, ինչ հրա­պա­րակ­վեց, վկա­յում էր, որ Ի­րանն իր շահն է պաշտ­պա­նում ու շա­րու­նա­կում է տա­րա­ծաշր­ջա­նից ԱՄՆ-ին դուրս մղե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Բայց ին­չու՞ Թուր­քիա­յին ներ­մու­ծե­լու գնով, ե­թե Թեհ­րա­նը զու­գա­հեռ ա­մեն օր հայ­տա­րա­րում է, որ իր սահ­ման­նե­րին մո­ջա­հեդ­ներ չի հան­դուր­ժի, իսկ մո­ջա­հեդ­նե­րին ար­տա­հա­նում է Ան­կա­րան: Սա կամ պա­րա­դոքս է, կամ կի­սա­տե­ղե­կատ­վու­թյան հետևանք:
Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է, ու ե­թե Իլ­համ Ա­լիևը ան­ձամբ է պա­հան­ջում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման հա­մար, իր հրա­ժա­րա­կա­նին հաս­նե­լու է Էր­դո­ղա­նը: Դա է օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյու­նը,՝ ու դա այս պա­տե­րազ­մի ֆեյք նյու­զե­րից չէ:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. «Հաս­կա­նա­լով, որ վաղ թե ուշ կրե­լու է իր կող­մից ի­րա­կա­նաց­ված պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, Իլ­համ Ա­լիևը հու­սա­հատ փորձ է ա­նում ժխ­տել ի­րա­կա­նու­թյու­նը՝ այն ան­վա­նե­լով «կեղծ լու­րեր», ա­սել է ՀՀ ԱԳՆ խոս­նակ Ան­նա Նաղ­դա­լյա­նը՝ Իլ­համ Ա­լիևի՝ BBC-ին հար­ցազ­րույ­ցի մա­սին: «Ա­լիևը հաս­տա­տում է, որ չու­նի որևէ ար­դա­րա­ցում Ստե­փա­նա­կեր­տի և Ար­ցա­խի այլ խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րի քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան և քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի դի­տա­վո­րյալ թի­րա­խա­վոր­ման առն­չու­թյամբ, որն ան­հեր­քե­լի փաս­տե­րով ար­ձա­նագր­վել է բազ­մա­թիվ հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գա­յին ԶԼՄ-նե­րի և մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ մաս­նա­գի­տաց­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից», - նշել է Նաղ­դա­լյա­նը։ Նրա խոս­քով՝ Իլ­համ Ա­լիևի մար­դա­տյաց հայ­տա­րա­րու­թյու­նը, որն ար­վում է իր հրա­մա­նով գոր­ծող զին­ված ու­ժե­րի կող­մից Ար­ցա­խի քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի շա­րու­նա­կա­կան թի­րա­խա­վոր­ման ֆո­նին, ևս մեկ ան­գամ փաս­տում է, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը որևէ հան­գա­ման­քում չի կա­րող լի­նել Ադր­բե­ջա­նի ի­րա­վա­սու­թյան ներ­քո:
Ցա­վոք, ա­ռայժմ ոչ ԱԳՆ, ոչ ՊՆ խոս­նակ­նե­րը չեն պա­տաս­խա­նում գլ­խա­վոր հար­ցին՝ ին­չու՞ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ընդ­հան­րա­պես հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ա­նել այն, ինչ ա­նում է Ար­ցա­խում: Իսկ Նա­խիջևա­նի տա­րած­քից ռու­սա­կան ՄԻ-24 ուղ­ղա­թի­ռը Հա­յաս­տա­նի տա­րած­քում ե­րեկ խո­ցե­լը այս պատ­մու­թյան եր­րորդ մասն է:

Դիտվել է՝ 19335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ