Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
Առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները:
Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։