ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Բայդենի վարչակազմում ովքեր կարող են հավակնել պաշտոնների

Բայդենի վարչակազմում ովքեր կարող են հավակնել պաշտոնների
08.11.2020 | 18:50

Politico թերթը հայտնել է հնարավոր հավակնորդների անունները, որ պաշտոններ կստանան ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի վարչակազմում: Բայդենի օրոք պաշտպանության նախարարի կամ ֆինանսների նախարարի պաշտոնը առաջին անգամ կարող է կին կամ աֆրոամերիկացի զբաղեցնել:

Պենտագոնը կարող է ղեկավարել պաշտպանության նախարարի՝ քաղաքական հարցերով նախկին տեղակալ Միշել Ֆլուրնոյը, ֆինանսների նախարարությունը՝ դեմոկրատների փրայմերիզներում Բայդենի նախկին մրցակցուհի Էլիզաբեթ Ուորրենը կամ ԱՄՆ Դաշնային պահուստների կառավարիչների խորհրդի անդամ Լաել Բրեյնարդը:


Փրայմերիզներում Բայդենի մյուս մրցակիցը՝ Բեռնի Սանդերսը, կարող է դառնալ աշխատանքի նախարարության ղեկավարը՝ գրում է թերթը: Դեմոկրատների կողմից նախագահի պաշտոնին առաջադրված Սաութ-Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիչիջը կարող է հավակնել վետերանների հարցերով նախարարի կամ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնին: ԱՄՆ նոր պետքարտուղարը կարող է դառնալ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռեյսը՝ հաղորդում է Politico-ն: Այս պաշտոնին կարող են հավակնել նաև պետքարտուղարի նախկին տեղակալ Էնթոնի Բլինքենը, դեմոկրատ սենատորներ Քրիս Քունսը և Քրիս Մերֆին, պետքարտուղարի նախկին տեղակալ Ուիլյամ Բեռնսը: Բայդենը կարող է արդարադատության նախարար նշանակել դեմոկրատ սենատոր Դագա Ջոնսին, իսկ էներգետիկայի նախարար՝ ֆիզիկոս-միջուկագետ Էռնեստ Մոնիսին, որը այդ պաշտոնը զբաղեցրել է Բարաք Օբամայի նախագահության ժամանակ՝ նշում է պարբերականը:

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ