ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Թուրքիան առաջիկա 30 տարում չի լինի ԵՄ կազմում

Թուրքիան առաջիկա 30 տարում չի լինի ԵՄ կազմում
08.11.2020 | 18:45

Եվ Եվրամիությունը, և Թուրքիան գիտեն, որ միությանը միանալու բանակցությունները «ոչնչի չեն բերի»՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը` ավելացնելով, որ ինքը Թուրքիային չի տեսնում միության կազմում առաջիկա 30 տարում, գրում է ahvalnews.com կայքը:

«Երկար ժամանակ Ավստրիան գտնում էր, որ արդեն սառեցված անդամակցության բանակցությունները պետք է պաշտոնապես ամբողջությամբ դադարեցվեն», - ասել է Շալենբերգը ՝ մատնանշելով Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի վերջին զեկույցը, որը ցույց է տվել Կոպենհագենի համաձայնագրի դրույթներին հետևելու զգալի անկում:


Անդամակցության բանակցությունների փոխարեն, ԵՄ-ն պետք է «այժմ սկսի աշխատել գործընկերության վրա` երկու կողմերի շահերը սպասարկելու համար», - ասել է նախարարը: Շալենբերգը խոսել է նաև Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողությունների մասին, որտեղ Թուրքիան, Կիպրոսը և Հունաստանը լարված հակամարտության մեջ են բնական ռեսուրսների և տարածքային ջրերի իրավունքների շուրջ ամիսներ տևող վեճի պատճառով:

«Բնական գազի և ծովային սահմանների հարցերը լուծելու միակ միջոցը բանակցություններն են կամ միջազգային դատարանը, ոչ թե ռազմական ճանապարհը: Մենք չպետք է խաբվենք Էրդողանի հնարքներին»,-ասել է դիվանագետը: Նախարարը նշել է նաև՝ «կասկած չկա», որ Միջերկրական ծովի արևելքում Ավստրիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին, և ավելացրել է. «Մյուս կողմից, մենք պետք է ամեն ինչ անենք բանակցություններ սկսելու համար»:

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ